Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հայաստանը Մեծ Հայքից մնացած մեր հայրենիքի վերջին կտորն է

Հայաստանը Մեծ Հայքից մնացած մեր հայրենիքի վերջին կտորն է
03.10.2023 | 06:55

Մի դառը ճշմարտությունն էլ ասեմ, դառը, բայց օգտակար.

Արցախը հնարավոր չէ հետ բերել առնվազն գալիք 30-40 տարվա ընթացքում: Մի՛ հավատացեք նրանց, ովքեր հակառակը կպնդեն, բայց 30-40 տարի անց էլ Արցախը հնարավոր կլինի վերադարձնել միայն այն դեպքում, եթե այսօր Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված Արցախի մեր հայրենակիցներին լավ վերաբերվենք: Իրենք փորձեն չարտագաղթել, մենք էլ փորձենք օգնել իրենց չարտագաղթել: Մենք էլ չգաղթենք:

ՀՀ-ն Մեծ Հայքից մնացած մեր հայրենիքի վերջին կտորն է. այս մեկն էլ կորցնել չենք կարող:

ՀՀ-ում գտնվող սիրելի հայեր, չգաղթեք. բոլոր ղեկավարները ժամանակավոր են, մի՛ գաղթեք, գոնե սա պահենք:

Սիրելի սփյուռքահայեր, վերադարձե՛ք Հայաստան, գոնե սա պահենք:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 7600

Մեկնաբանություններ